Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող TOON EXPO 2022 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսի շրջանակներում կայացավ Արդյունավետ համագործակցություն կառուցապատման ոլորտում միջոցառումը, որի երկրորդ հատվածում կազմակերպվել էր պանելային քննարկում՝ «Կառուցապատման ոլորտի արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով:
Պանելային քննարկմանը ներկա էին՝
Երևանի քաղաքապետ Hrachya Sargsyanը,
ՀՀ ֆինանսների նախարարությունից նախարարի տեղակալ Արման Պողոսյանը,
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armeniaից Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը,
ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committeeի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը,
Կադաստրի կոմիտե / Cadastre Committeeի ղեկավար Սուրեն Թովմասյան
Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developersի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը,
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի ղեկավար Գեղամ Շախբազյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը:
Առաջին անգամ կառուցապատման ոլորտին առնչվող գերատեսչությունների մեծ մասը ներկայացան մեկ հարթակում և քննարկեցին կառուցապատման ոլորտում այս պահին առկա ակտուալ խնդիրներն ու լուծումները բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պատասխանեցին միջոցառման մասնակիցների հարցերին:
Կային նաև հարցեր, որոնք ժամանակի սղության պատճառով չհնչեցին, բայց էլեկտրոնային տարբերակով ուղարկվել են համապատասխան հասցեատերերին:
Պանելային քննարկումը մոդերացնում էր միջազգային բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գերատեսչություններին՝ հրավերն ընդունելու, ներկայության և քննարկման համար:
Միասին դեպի նոր հնարավորություններ
Big Projects
Կապ մեզ հետ