Ժողովին մասնակցում էին ասոցիացիայի խորհրդի անդամները, անդամ կառուցապատող ընկերությունների ղեկավարներն ու պետա կան կառույցների ներկայացուցիչները:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Քաղաքաշինության կոմիտեյի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ՀԿ նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Հայաստանի Շինարարների միություն» ՀԿ նախագահ Գագիկ Գալստյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:
Բանախոսների կողմից կարևորվեց կառուցապատման ոլորտի վերականգնումն ու զարգացումը, որը շատ կարևոր լոկոմոտիվ է տնտեսության զարգացման, շարունակական ներդրումների ապահովման գործընթացի համար, որն անգամ երկրի համար ամենածանր պահերին չդադարեց և աշխատանքները շարունակական էին: Նշանավորվեց Ասոցիացիայի դերակատարությունը ոլորտում առկա խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների մշակման գործընթացում: Որպես նախորդ տարում մեկնարկած համագործակցության հետագա քայլ առաջարկվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծել քաղա քաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր գեներացնող կենտրոն:
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կողմից ներկայացվեցին ասոցիացիայի անցնող տարվա հիմնական ձեռքբերումները, մասնավորապես այն, որ 2021 թվականի ընթացքում ասոցիացիայի նախաձեռնությամբ` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ձևավորվել է Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խումբ. խմբում ընդգրկված են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ պետական կառավարման մարմինների և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ովքեր անմիջապես առնչվում են քաղաքաշինության ոլորտին առհասարակ և կառուցապատման ոլորտին՝ մասնավորապես: Անցնող տարում Ասոցիացիայի անմիջական մասնակցությամբ եղել են նաև օրենսդրական ոլորտում փոփոխություններ, մասնավորապես, Կադաստրային արժեքի և հարկման բազայի, Հողամասի ընդլայնման, Հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում նախագծման թույլտվության ժամկետների, ՇՄԱԳ օրենքի նախագծի հետ կապված: Անցնող տարում Ասոցիացիա մեկ էլ այլ նշանակալի ձեռքբերում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Ասոցիացիայի, Շինարարների միության, Ճարտարապետների պալատի միջև կնքված համագործակցության հուշագիրը, որը հնարավորություն է ընձեռում վերհանել կառուցապատման ոլոտում առկա այն խնդիրները, որոնք անհրաժեշտություն ունեն նաև կրթական, գիտական մակարդակում լուծումներ ստանալու: 2021 թվականին նաև կազմակերպվել և հաջողությամբ իրականացվել է առաջին «Build Armenia 2021» կառուցապատման էքսպոն: /2021 թվականի ամբողջական հաշվետվությունը կից ներկայացվում է:/
Ժողովի ընթացքում ներկայացվեցին նաև առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց համատեղ ջանքերով լուծման ուղիները:
Կապ մեզ հետ