Ս.թ. հունվարի 27-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարություն հերթական նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նախագծի նպատակներից են կառուցապատման ոլորտում առկա հերթական խոչնդոտի վերացումը և գործարար միջավայրի բարելավումը։
Արդյունքում, մեկ քայլով ևս կպարզեցվի և կհստակեցվի կառուցապատման գործընթացը, կապահովվի սեփականատերերի իրավունքների համապարփակ կիրառման հնարավորությունը:
Շարունակությունը՝ այս հղումով
Առավել մանրամասն տեսանյութում՝
Այս փոփոխությունը կյանքի է կոչվել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ գործադիր ու օրենսդիր մարմինների հետ ակտիվ համագործակցության արդյունքում: Մասնավորապես, խնդիրը բարձրաձայնվել է Էկոնոմիկայի նախարարությունում գործող աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ և նախարարության միջոցով ստացել լուծում:
Տեղեկանք
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կողմից ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը և դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը։
Աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ։
Աշխատանքային խմբի անդամ է նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացա» հասարակական կազմակերպությունը:
Կապ մեզ հետ