Կառուցապատողների հայկական ասոցիացիան տևական ժամանակ բարձրաձայնում է Երևան քաղաքում կառուցապատվող բազմաբնակարան բնակելի շենքերին գազամատակարարման խելամիտ տեխնիկական պայմանների տրամադրման վերաբերյալ հարցը:
Այդ կապակցությամբ՝ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպում-քննարկումներ, մասնավորապես, խնդիրը դետալային ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ գործող՝ «Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված» միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում: Այն քննարվել է նաև Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի ղեկավարության հետ:
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը, Ասոցիացիայի ներկայացուցիչները, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի ղեկավարությունից ներկայացուցիչներ:
Հայտնում ենք, որ տեղի ունեցավ ակտիվ և արդյունավետ քննարկում, ունենք նաև պետական աջակցություն և ակտիվ քայլերով շարժվում ենք դեպի խնդրի լուծումը:
Լիահույս ենք, որ մեր աշխատանքները կլինեն արդյունավետ, բարձրաձայնած խնդիրը կլուծվի:
Ներկայացված խնդրի վերաբերյալ հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Եթե կառուցապատող եք և Երևան քաղաքում ունեք գազամատակարարման խելամիտ տեխնիկական պայմանների տրամադրման հետ կապված խնդիրներ, առաջարկներ և գաղափարներ, ապա կարող եք դիմել մեզ և մեր հնարավորություններն օգտագործելով՝ հնարավորինս լսելի կդարձնենք Ձեզ, համատեղ ջանքերով կփորձենք գտնել լուծումներ:
Հարգանքով՝
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Ասոցիացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ովքեր առնչվում են քաղաքաշինության ոլորտին առհասարակ և կառուցապատմանը՝ մասնավորապես:
Կապ մեզ հետ