Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի նիստի N1985-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ, որի արդյունքում 2022 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ e-permits համակարգը՝ էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական թույլտվություններ և փաստաթղթերի տրամադրման համար:
Համակարգի գործարկման առաջին փուլի համար ընտրվել են Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքները:
«Կառուցապատողնեի հայկական ասոցիացիա» ՀԿ լիահույս է, որ այս պիլոտային ծրագրի ներդրումը վերոնշյալ համայնքներում արդյունավետ կլինի և կունենա շարունակական ներդրում ողջ ՀՀ տարածքում` ընձեռելով հնարավորություն լուծելու կառուցապատողների կողմից կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների հետ կապված պարբերաբար բարձրացվող խնդիրները:
ՀՀ կառավարության 2021 թվականի նիստի ընթացքում նախագծի քննարկմանը կարող եք ծանոթանալ~~ `
այս հղումով
Կապ մեզ հետ