«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը, «Մանթաշյանց» գործարարներիմիությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «ԷքսպորտԱրմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն օրեր առաջ բաց նամակ էին ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։
Նամակում, մասնավորապես, գործարարները իրենց մտահոգությունն էին հայտնել բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։
Նախարարները լսեցին բոլորի փաստարկները, քննարկվեց ստեղծված իրավիճակը, անդրադարձ եղավ դրա հնարավոր բացասական ազդեցություններին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս մեկանգամ հանդիպելու՝ ամփոփելու խնդիրներն ու ձևակերպելու հետագա անելիքները:
Կապ մեզ հետ