«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Մանթաշյանց» գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամները ս.թ. հունիսի 29-ին Central Bank of Armeniaի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում են ունեցլ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ:
Հանդիպմանը ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, քննարկվել են հանդիպման մասմակիցներին հուզող խնդիրները՝ կապված ֆինանսական և արժութային ռիսկերի կառավարման, դրանց բացասական ազդեցության հետ:
Մոտ յոթ ժամ տևած քննարկումն ավարտվել է լավատեսական ակնկալիքներով. լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի հետևողական ու կառուցողական աշխատանքի շնիրհիվ առկա խնդիրները կստանան լուծումներ:
Հիշեցնենք, որ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը, «Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ը բաց նամակ էին ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։
Բոլոր երեք կառույցներն արձագանքել էին բաց նամակին՝ կազմակերպելով շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկումներ:
Լուսանկարները՝ ՀՀ ԿԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Կապ մեզ հետ