Այսօր տեղի ունեցավ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Mantashyants Entrepreneurs Union-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հուշագիրը ստորագրեցին «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը և «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:
Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Մանթաշյանց» ԳՄ անդամները և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ստորագրված հուշագրի շրջանակներում կողմերը նախատեսում են համագործակցել և համատեղ աշխատանքներ իրականացնել գործարար ոլորտի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ:
Համագործակցության շրջանակներում կիրականացվեն նաև այլ ծրագրեր, այդ թվում` կոնֆերանսների, սեմինարների, ոլորտային խորհրդակցությունների, մասնագիտական դասընթացների, կլոր սեղան քննարկումների, սեմինարների, վերապատրաստման ծրագրերի կազմակերպում և այլն:
Կապ մեզ հետ