Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը և խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:
Կարևորվեց և արժևորվեց նման միջոցառումների կազմակերպումը, որոնք ունենում են ոլորտում բացառապես դրական արդյունքներ:
«Էքսպոն իր տեսակի մեջ կարևոր է կառուցապատման և անշարժ գույքի հետ փոխկապակցված ոլորտների համար և, որպես «Կառուցապատողների հայկական ասոցիացիա», աջակցում ենք նմանատիպ միջոցառումներին, քանի որ վերջիններս նպաստում են ոլորտի զարգացմանը, նորանոր հաջողությունների արձանագրմանը, նոր ներդրումային միջավայրի ձևավորմանը, ազգային ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,-իր խովքում նշեց Գուրգեն Գրիգորյանը:
Արմեն Սաքապետոյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Ասոցիացիայի պատրաստակամությունը միշտ աջակցելու նմանատիպ նախաձեռնություններին, որոնք մեկ հարկի տակ են միավորում ոչ միայն կառուցապատող ընկերություններին, այլ նաև ոլորտի հետ անմիջական կապ ունեցող գերատեսչություններին, ոլորտի խնդիրների կարգավորմամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև պոտենցիալ շահառուներին։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը TOON EXPO 2022 գլխավոր գործընկերն է:
Կապ մեզ հետ