Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող՝ կառուցապատման ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառության խնդիրները,
վարչարարության օպտիմիզացիայի և ժամկետների կրճատման հարցերը։
Որպես քննարկման արդյունք որոշվեց, որ նախագծման թույլտվության (ՃՀԱ) տրամադրման փուլում ժամկետների տնտեսվարման և օպտիմիզացման նպատակով, որպես այլընտրանք, կառուցապատողներին առաջարկել ՃՀԱ հայտի քննարկման գործընթացի պարզեցում, այն է՝ ՃՀԱ հայտին կից ներկայացնել մատակարար կազմակերպությունների կողմից նախօրոք տրամադրված տեխնիկական պայմաններ:
Նշված տեխնիկական պայմանների կառուցապատողի կողմից համայնքին ներկայացման դեպքում համայնքը հարցումներ չի կատարի մատակարար կազմակերպություններին՝ տեխնիկական պայմանների տրամադրման համար, և, այդպիսով, կառուցապատողը կխնայի նվազագույնը 15-ից 30 օր:
Սա ևս մեկ քայլ է կառուցապատման ոլորտի խնդիրների կարգավորման և ընթացակարգերի օպտիմալացման։
Կապ մեզ հետ