«Բայց, իմ կարծիքով, օրենք փոխելը ճիշտ չէ: Դա անընդհատ փոփոխվող պրոցես է, այսինքն ռեալի նկատմամբ եթե փոխվեց դոլարի գինը, կամ ռեալի գինը դոլարի նկատմաբ, մեզ մոտ ցեմենտն ավելի էժանանալու է, այդ ժամանակ էլ 2000 դրամը պետք է փոխեն 5000 դրամի: Կամ, կուրսը փոխվելու դեպքում կարող է դառնալ 1000 դրամ:
Օրենքով մեկ անգամ պետք է նախատեսեն, որ ներմուծման տուրքը սահմանում է կառավարությունը և ելնելով իրավիճակից կառավարությունն ավելի ճկուն կգտնվի:
Պայմանական՝ ամեն ամիս կամ եռամսյակը մեկ կառավարությունը կարող է վերանայել, որպեսզի շուկայում բալանսը պահպանի՝ ներմուծողի և արտադրողի գների հարաբերակցությունը»,- նշել է Զարկերակ Լրատվականի հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ
Կապ մեզ հետ