«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն, հետևողական լինելով իր առաքելությանը՝ վերհանել և բարձրաձայնել քաղաքաշինության ոլորտի խնդիրները, ինչպես նաև առաջադրել դրանց լուծումներ, ամիսներ շարունակ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ է պետական մարմինների հետ՝ կառուցված շենքերի պոմպակայանները պետությանը նվիրաբերելու և «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին շահագործման հանձնելու գործընթացները պարզեցնելու ուղությամբ:
Ինչպես արդեն առիթ էինք ունեցել տեղեկացնելու` էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ արդեն մեկ տարուց ավել է աշխատանքներ է իրականացնում կառուցապատման ոլորտի խնդիրների վերհանմանն ու լուծմանը միտված միչգերատեսչական խումբը, որի շրջանակում տևական ժամանակ քննարկվում է նաև պոմպակայանների խնդրի վերաբերյալ հարցը, և վերջինիս կարգավորման առաջին քայլերն արդեն իսկ տեսանելի են. քննարկվել է «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ի բազայում գտնվեղ շուրջ 200 խնդրահարույց պոմպակայանների հարցը:
Այսպիսով՝ նախատեսվում է Կառավարության որոշում, համաձայն որի պոմպակայանները, որպես ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ, կնվիրաբերվեն պետությանը, որից հետո պետությունն այն շահագործման կհանձնի «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին։
Ասոցիացիան շարունակում է հավաքագրել տվյալներ այն կառուցապատողներից, ովքեր ունեն վերոնշյալ խնդիրը:
Շարունակական աշխատանքները հնարավորություն կտան լուծելու դրանք՝ կառավարության որոշմամբ։
Եթե դուք ունեք այս խնդիրը, ապա դիմե՛ք մեզ։
Միասին կարող ենք ավելին:
Կապ մեզ հետ