Բանն այն է, որ Երևան մտնող գազատարը գերծանրաբեռնված է, և նորակառույց շինությունները «Գազպրոմ Արմենիան» չի կարողանում գազիֆիկացնել, որովհետև դա տեխնիկապես հնարավոր չէ՝ խողովակներն այդքան թողունակություն պարզապես չունեն։
«Դեռևս 2021 թվականի աշնանը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն բարձրաձայնեց անդամ կառուցապատողների կողմից ներկայացվող անհանգստությունների ու դժգոհությունների մասին՝ նոր կառուցված շենքերի գազիֆիկացման համար հեռու վայրերից միացման կետերի տեխնիկական պայմաններ տրամադրվելու վերաբերյալ՝ համապատասխան գրություններ հասցեագրելով փոխվարչապետին, էկոնոմիկայի նախարարին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարությանը։
Խնդրի մասին սկսեցինք բարձրաձայնել և լուծումներ փնտրել էկոնոմիկայի նախարարությունում»,- hraparak.amի հետ զրույցում նշել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը :
Նյութն ամբողջությամբ
Կապ մեզ հետ