2022 թվականը բարդ ու ոլորտային տարատեսակ խնդիրներով տարի էր,
բայց շնորհիվ մեր միասնականության, հետևողականության, օրենսդիրի ու գործադիրի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունների` քայլ առ քայլ լուծվում են խ նդիրները, ոլորտը կատարելագործվում է:
Վստահ ենք և հաստատակամ, որ հաջորդ տարում կգրանցենք նորանոր ձեռքբերումներ: Չէ՞ որ կառուցապատման ոլորտը տնտեսության զարգացման առանցքային լոկոմոտիվներից է, հայրենիքի հզորացման նպաստողներից մեկը, և մենք էլ պետք է մեր տեղում նպաստենք երկրի զարգացմանն ու առաջընթացին։
Առանձնահատուկ շնորհավորում ենք մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորներին՝ մաղթելով բարի ու խաղաղ ծառայություն:
Հավե´րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Կապ մեզ հետ