«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը NEWS.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է Երևանում քաղաքաշինական ներկայիս մեծ ակտիվությանը, մինչև 2025թ. եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցմանը և դրա հետևանքներին, ասոցիացիայի առաջարկներին, կառուցապատման մերձերևանյան համայնքներում ակտիվանալուն, հնամաշ բնակֆոնդին, այդ թվում՝ վթարային բնակֆոնդի ռենովացիային, իչպես նաև կառուցապատման ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերին: