Նորակառույցների սեյսմակայունության պահպանման հարցի վերաբերյալ Զարկերակ Լրատվականը զրուցել է նաև «Կառ ուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ.
«Կարծում եմ՝ բոլոր նորակառույցները պահպանում են այդ պահաջը, ուժեղ տեխնիկական հսկողություն է իրականացվում, պետությունը խստագույնս ուսումնասիրության առարկա է դարձնում՝ արդյոք այդ նորմերը պահպանվում են, թե՝ ոչ, բազմաթիվ լաբորատոր փորձաքննություններ են կատարվում, կառուցապատողն անգամ ճողոպրելու հնարավորություն չի կարող ունենալ:
Սա, ընդհանուր առմամբ եմ ասում, մեր շուկայի խաղացողների գերակշիռ մեծամասնությունը պահպանում են քաղաքաշինական նորմերը՝ այդ թվում սեյսմիկ առաջարկվող պահանջները:
Պետական լիազոր մարմինները կառուցապատման գործունեության ամբողջ ընթացքում, շինաշխատանքների ընթացքում ունեն հսկողություն իրականացնելու լիազորություններ՝ պարզելու համար՝ արդյոք պահպանվում են քաղաքաշինական նորմերը, թե՝ ոչ:
Քաղաքաշինական նորմերը ճիշտ պահանջներ են առաջ քաշում կառուցապատողների համար և սեյսմիկ անվտանգության տեսանկյունից բավականին բարձր դիրքերում են գտնվում: Կառուցապատողները պահպանում են նորմերն ու կանոնները, որովհետև գիտակցում են, որ հակառակ դեպքում չեն ստանա քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթ»:
Ամբողջական նյութը
Կապ մեզ հետ