Ժողովին ներկա էին Ասոցիացիայի խորհրդի և մյուս անդամ կառուցապատողները, գործընկերներ ՀՀ կառավարությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ քաղաքաշինության կոմի տեի նախագահ Արմեն Ղուլարյանի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, այլ պետական մարմիններից ներկայացուցիչներ, գործընկերներ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավար կազմից, այլ ներկաներ:
Ժողովի ընթացքում ներկայացվեց 2022 թվականին Ասոցիացիայի կողմից իրականացված աշխատաքների հաշվետվությունը, անդրադարձ եղավ ընթացիկ ու նոր մարտահրավերներին քաղաքաշինության ոլորտում՝ առհասարակ, և կառուցապատման ոլորտում՝ մասնավորապես:
Ներկայացվեցին նաև ոլորտային ընթացիկ լուծում պահանջող մատակարար կազմակերպությունների հետ հարաբերություններում խնդիրները, վթարային բնակարանային ֆոնդի ռենովացիայի վերաբերյալ հարցերը, Ասոցիացիայի տեսլականներին առնչվող այլ հարցեր ու դրանց լուծման ուղղությամբ օրենսդիր և գործադիր իշխանության, այլ գործընկերների հետ համատեղ կատարված ու կատարվելիք աշխատանքները, կառուցապատման ոլորտի զարգացման հեռանկարները և անհրաժեշտ քայլերը:
Հատուկ անդրադարձ եղավ Երևան քաղաքի գազամատակարարման խնդրին և դրա լուծման ուղղությամբ իրականացված և ապագա աշխատանքներին:
Կապ մեզ հետ