Մարտի 17-ին տեղի ունեցավ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովը, որի ն հրավիրված էին շահագրգիռ պետական մարմինների, կառուցապատող ընկերությունների և քաղաքաշինության ոլորտի մասնագիտական հանրության ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր ելույթում կարևորեց կոմիտեի և ասոցիացիայի համագործակցությունը՝ քաղաքաշինության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման, գործընթացների պարզեցման, ժամկետների կրճատման, կրկնվող գործառույթների վերացման ուղղությամբ:
Կապ մեզ հետ