Դեռևս 2022 թվականին Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում։
Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 20-րդ նիստը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան ի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պետական մարմինների ներկայացուցիչներ և ՓՄՁ խորհրդի անդամ բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Առավել մանրամասն քննարկված հարցերի, ներկայացված նախագծերի հետագա ընթացքի մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի մեր կայքում:
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Կապ մեզ հետ