Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ապրիլի 1–ից մի քանի անգամ թանկացել են Հայաստանի էլեկտրական ցանցերի նոր բաժանորդ դառնալու և միացման վճարները։
Կառուցապատողները, սակայն, հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի որոշումից դժգոհ են։
«Կառուցապատողների հայկական ասոցիացա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ քննարկումների մասին տեղյակ չեն եղել, որոշումն անսպասելի էր, իսկ սա անկանախատեսելի վարքագիծ էր բիզնեսի համար։
«Կառուցապատումը տևական, երկարաժամկետ ներդրումային ծրագիր է՝ 30, 36 կամ 40 ամիս տևողությամբ։
Մինչև շինարարական փուլին անցնելը կառուցապատողները բիզնես պլանավորում են անում, որոշում են գները, շինթույլտվություն ստանալուց հետո սկսում են կառուցվող շենքում անշարժ գույքի նախնական վաճառքը։
Որևէ մեկը չէր կանխատեսում, որ նման բարձրացում է լինելու՝ ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ կառուցապատողները, որոնք արդեն քաղաքաշինական փաստաթղթեր ու թույլտվություններ ունեն, խնդրի առաջ են կանգել»:
Ամբողջական հարցազրույցը
Կապ մեզ հետ