Բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմի տե-ում
տեղի ունեցած մասնագիտական հանդիպմանը մասնակցել են նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները:
Բազմաբնակարան շենքերի կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում:
Հանդիպմանը հրավիրված են եղել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները և քաղաքաշինության ոլորտում մեծ փորձառություն ունեցող, ՀՀ շինարարության նախկին նախարար Գագիկ Հմայակի Մարտիրոսյանը:
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են կարգավորման այն տարբերակները, որոնք կոմիտեն նախատեսում է մշակել՝ շահագործման հանձնելուց հետո նորակառույց բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումն ու պահպանումն ապահովելու համար:
Շեշտադրվել է այդ ուղղությամբ կառուցապատողների պարտականություններն օրենսդրորեն ամրագրելու և պատասխանատվության միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինման խնդրին:
Հանդիպման մասնակիցները կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կոմիտեի նախաձեռնած համակարգային բարեփոխումները: Պայմանավորվել են հավաքագրել վերհանված խնդիրների լուծումների վերաբերյալ ասոցիացիայի անդամների առաջարկները:
Հանդիպման մասնակիցները կներգրավվեն նաև թեմայի վերաբերյալ քննարկմանը Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա նիստում:
Կապ մեզ հետ