Աշխատանքային հանդիպում ՀՀ Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ
Երեկ՝ մայիսի 8-ին, կառուցապատողների նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում ունեցանք՝ քննարկելով շինթույլտվությունների ձգձգման, մատակարար ընկերությունների հետ աշխատանքի բարդությունների և կառուցապատողներին մտահոգող այլ խնդիրներ:
Քննարկմանը մասնակցում էին կառուցապատման ոլորտի հետ առնվող պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Բավականին արդյունավետ հանդիպում էր, մի քանի հարցերի շուրջ եկանք ընդհանուր հայտարարի, որոնց իրավական լուծումները շուտով կտանք:
Առաջիկայում ևս մեկ քննարկում կունենանք, որպեսզի հասկանանք՝ որքանով ենք առաջ գնացել և անդրադառնանք մնացած հարցերին:
Օրինական դաշտում աշխատող ընկերությունները չպետք է իրենց աշխատանքում խոչնդոտների հանդիպեն, և մենք՝ կառավարության ու համայնքային իշխանության հետ միասին, ամեն ինչ անելու ենք, որ նրանց համար ապահովենք աշխատելու բարենպաստ միջավայր:
Կապ մեզ հետ