Նոր համագործակցություն՝ ի նպաստ գնորդների շահերի և իրավունքների առավել պաշտպանվածության
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր տեղի ո ւնեցավ ՀՀ Նոտարական պալատի և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Համագործակցության նպատակն է ջանքերը մեկտեղելով հնարավորություն ստեղծել` ավելի արդյունավետ կերպով ապահովելու գնորդների իրավական պաշտապանությունը, մինիմիզացնել բոլոր այն ռիսկերը, որոնց կարող են բախվել գնորդները, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, նպաստել կառուցապատման ոլորտի իրավական դաշտի զարգացմանը, վեր հանել խնդիրներն ու գտնել դրանց լուծումներ:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ նոտարների ու կառուցապատողների ակտիվ համագործակցությունը նոր չէ, պարզապես համատեղ հուշագիրը թույլ կտա փաստաթղթավորել այն ու որոշակիություն հաղորդել։
ՀՀ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի գնահատմամբ՝ հուշագիրը հնարավորություն է տալիս կառուցապատողներին ծանոթանալու նոտարական միասնական պրակտիկային և իրենց ոլորտին առնչվող նոտարական գործողություններին, այդ թվում` կատարողական մակագրության թերթի տրամադրմանն ու կառուցապատողի հատուկ հաշիվ բացելուն` որպես նոտարի դեպոզիտ հաշվի ենթահաշիվ:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ի
ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին ՀՀ նոտարական պալատի հետ համագործակցությունը, հատկապես, օրինաստեղծ գործունեությունում։
Կապ մեզ հետ