Կառուցապատման ոլորտում խաղի պայմանները կփոխվեն «Բանակցություններից հետո կառավարության և Ազգային Ժողովի հետ համաձայնության եկանք, որ այս փոփոխությունը պետք է իրականացվի փուլային տարբերակով։
Սա չարյաց փոքրագույնն է։
Այս տարի որևէ փոփոխություն տեղի չի ունենա»,-Առավոտի հետ զրույցում նշում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
Նախագծի փոփոխության արդյունքում առաջարկվում է՝ եկող տարվանից կառուցապատողի հատուկ հաշվին առկա ֆինանսական միջոցների 30%-ը պետք է սառեցվի, 70%-ը կարող է դառնալ հասանելի, 2025 թվականից 50% է սառեցվելու։
«Սա էապես կմեղմի առկա ռիսկերը և սա խթան է, որպեսզի կառուցապատողն արագ ավարտի շինարարությունը։
Այսինքն, առաջին ընթերցմամբ անցած նախագիծը փոփոխվել է։
Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցմամբ կընդունվի այս տարբերակը։
Համենայնդեպս փոխըմբռնում կա կառավարության հետ։ Հիմա պետք է փոխվարչապետի մոտ քննարկվի այս տարբերակը»,-նշում է Արմեն Սաքապետոյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այս հղումով
Կապ մեզ հետ