«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը Զարկերակ Լրատվական-ի հ ետ զրույցում անդրադարձել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի փոփոխությանն ու լրացմանը՝ նշելով, որ օրենքի փոփոխության շուրջ Ասոցիացիան քննարկումներ է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի հետ.
«Նշված իրավական ակտերն ինստիտուցիոնալ իրավական ակտեր են, որոնք հիմնականում առնչվում են կառուցապատման փուլում ընդհանուր բաժնային սեփականության կառավարման գործընթացին:
Նշված իրավական ակտերից հատկապես «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մի շարք նախագծերի վերաբերյալ ունեցել ենք քննարկումներ, որոնց ժամանակ ներկայացրել ենք մեր առաջարկները:
Տվյալ պահին խոսքն այն մասին է, որ նախքան սեփականության իրավունքի փոխանցման ակտերով գնորդներին անշարժ գույքի փոխանցումը, կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմին ձևավորվի»:
Նյութն ամբողջությամբ
Կապ մեզ հետ