Կառուցապատողների հայկական ասոցիացիան ունի ևս մեկ գործընկեր
Հուլիսի 14-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի միջև՝ նպատակ ունենալով էլ ավելի արդյունավետ մեկտեղելու կառուցապատման ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերը։
Հուշագրի ստորագման արարողությանը ներկա ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee-ի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց մեր ասոցիացիայի առանցքային դերակատարությունը թե´ ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ճանապարհների ուղենշման, թե´ տարբեր այլ պետական և ոչ պետական կառույցների հետ նպանատիպ ձևաչափով շարունակական համագործակցությունների ձևավորման գործընթացներում։
Կապ մեզ հետ