Հնարավո՞ր է արդյոք Երևանում լուծել շինարարական փոշու հետ կապված խնդիրը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը կարծում է, որ այս խնդիրը ներկա պահին գլ ոբալ, ինստիտուցիոնալ լուծում չունի, կան միայն միջոցառումներ, որոնք կարող են տեղական նշանակություն ունենալ։
«Մենք կարծում ենք, որ պետք է պայքարել փոշու դեմ, բայց դա պետք է անել ողջամտության սահմաններում։ Անհնար է «ակվարիումային» պայմաններ ստեղծել, ողջ շինհրապարակն ամբողջությամբ պատել ցելոֆանով, որ արդյունքում աշխատողները չկարողանան այնտեղ գտնվել, քանի որ պայմաններն անհամատեղելի կլինեն առողջության և կյանքի հետ։ Ամեն ինչ պետք է ողջամիտ լինի»,- ասաց Գրիգորյանը:
NEWS.am-ի հետ զրույցն ամբողջությամբ
Կապ մեզ հետ