Որոշմամբ սահմանվել են տեղական տուրքերի/վճարների նոր տեսակներ, ինչպես օրինակ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարը, որն իրենից ներկայացնում է ահռելի մեծ գումարներ՝ կախված նախագծվող շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսից (նվազագույնը 4 միլիոն ՀՀ դրամ)։
Որոշումից և «Տեղեկանք-հիմնավորում»-ից պարզ չէ մատուցվող ծառայությունների և/կամ իրականացվելիք գործառույթների առարկան և բովանդակությունը, հիմնավորված և ներկայացված չեն ընդունված փոփոխություններով սահմանված վճարների և դրանց դրույքաչափերի առաջացման հաշվարկները, գործակիցների, գնագոյացման մեխանիզմները և մեթոդաբանությունը,
Որոշմամբ չէր կարող տարվա կեսից սահմանվել նոր վճարների դրույքաչափեր. այդպիսի փոփոխությունները առնվազն կարող էին կատարվել առաջիկա տարվա՝ 2024 թվականի համար,
Որոշմամբ սահմանված չեն անցումային դրույթներ և կարգավորված չէ Որոշման հետադարձ ուժ ունենալ կամ չունենալու հարցը,
Որոշումն ընդունվել է առանց համապատասխան լիազոր մարմինների հետ քննարկելու, առանց հանրային իրազեկման և առանց հանրային քննարկումներ իրականացնելու, չեն ստացվել կարծիքներ Քաղաքաշինության կոմիտեից, Էկոնոմիկայի նախարարությունից և այլ շահագրգիռ կառույցներից,
Որոշման ընդունմամբ խախտվում է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (03.03.21 ՀՕ-92-Ն) 26-րդ հոդվածի կարգավորումները այն առումով, որ Որոշումից կամ հիմնավորումներից հնարավոր չէ պատկերացում կազմել դրա ընդունման օրինական նպատակի և այդ նպատակին հասնելու՝ տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոցներ ընտրելու համայնքի
Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի իմաստով` Վճարը պետք է համապատասխանի մատուցվող ծառայության (գործառույթի) ինքնարժեքին,
Այս և մի շարք այլ որոլտրային խնդիրներին անդրադարձել են «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» 🎥հաղորդման շրջանակում
Կապ մեզ հետ