Շինարարի օրվա առթիվ պարգևների են արժանացել նաև մեր խորհրդի անդամները
Շինարարի օրվա նախօրեին Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը օգոստոսի 11-ին համատեղ կազմակերպել էին միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Օրվա առթիվ պարգևների են արժանացել նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամները.
Ասոցիացիայի խորհրդի անդամ, «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ,
շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Ասոցիացիայի խորհրդի անդամ, «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանին «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում:
Ի դեմս նրանց` շնորհավորում ենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական օրվա առթիվ:
Հայաստանում Շինարարի տոնը պաշտոնապես նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
Կապ մեզ հետ