Երևանի ավագանին վերջերս սահմանել է նոր՝ բավականին մեծ վճար, որը կառուցապատողները պետք է վճարեն նախագծային թույլտվություն ստանալու համար (Ճարտա րապետահատակագծային առաջադրանք, ՃՀԱ)։ Գումարը բավականին մեծ է (առնվազն 4 մլն դրամ) և կախված է շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսից։
Կառուցապատողների մոտ այս որոշումը տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում, մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում են, որ դա բխում է մայրաքաղաքի շահերից և անհրաժեշտ է դրա հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» քննարկում էր կազմակերպել «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով՝ ասոցիացիայի անդամ կառուցապատողների և այլ կառուցապատողների, քաղաքապետարանի, ավագանու և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ
🎥Քննարկման ամբողջական տեսանյութը
Կապ մեզ հետ