«Բոլոր կառուցապատողները, կառուցապատողների շինհրապարակներում գտնվող կապալառուները, կապալառուների բանվորական անձնակազմը և այլն, բոլորը փորձում են հնարավորինս պահպանել անվտանգային կանոնները, սակայն հաճախ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, օրինակ՝ պայմանավորված եղանակային պայմաններով կամ, երբ համապատասխան սարքավորումները, որոնք նախատեսված են բարձրության վրա աշխատանքներ կատարելու , անվտանգությունն ապահովելու համար՝ չեն ծառայում ըստ նպատակի, դա էլ հասցնում է դժբախտ պատահարի:
Պատահարների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, եթե նայում ենք վիճակագրական տվյալները, ապա 2022-23 թվականներն ամենաակտիվ ժամանակահատվածն է եղել շինհրապարակներում և քաղաքաշինական ներդրումային ծրագրերն ամենակտիվը եղել են հենց այս փուլում: Այս տրամաբանության համատեքստում, բնականաբար մեծ ծավալների մեջ նաև դեպքերի թիվն է ավելի շատ լինում»:
Հարցազրույցն ամբողջությամբ`
Կապ մեզ հետ