Aliq Media Armenia/Ալիք մեդիա Հայաստանի մեր գործընկերը ևս անդրադարձել է այն հարցին, թե ինչի՞ կհանգեցնի եկամտահարկի վերադարձի դադարեցումը:
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշում է. «Քաղաքաշինությունը տնտեսության լոկոմոտիվ ճյուղ է և շղթայական կապով ապահովում է տնտեսության մյուս ճյուղերի ակտիվ շարժը։ Կառուցապատմանն առնչվող տնտեսության մյուս ճյուղերը ևս անկում են ապրելու»:
«Այս տարին պայմանական անվանել ենք «սեւ ուրբաթի» տարի, երբ բոլորը գնում են կատարելու, որ հասցնեն օգտվել դեռ գործող օրենքի հնարավորությունից։ Արդյունքում գները կմնան կայուն, հնարավոր է՝ մրցակցության պատճառով որոշակի նվազեցում էլ լինի։ 2025-ին արդեն կարող են առաջանալ խնդիրներ»,-հարցազրույցի ժամանակ նշում է Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ
Կապ մեզ հետ