Կառուցապատողների հայկական ասոցիացիան՝ որպես հանրապետությունում գործող շուրջ հինգ տասնյակ կառուցապատող ընկերություններին միավորող հասարակական կազմակերպություն, նախաձեռնել և կյանքի է կոչել իր անդամ կառուցապատող ընկերությունների կ ողմից Հայաստանի Հանրապետությունում կառուցվող բնակելի շենքերի և դրանց նախագծերի դասակարգման որոշման/հաշվարկման ընթացակարգեր` նպատակ ունենալով նպաստելու և խրախուսելու այդ շենքերի համապատասխանությունը անվտանգության, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, հարմարավետության, սպասարկման ու կառավարման համար ներկայացվող լավագույն չափանիշներին:
Ասոցիացիայի կողմից այս համատեքստում մշակվել և ներդրվել են բնակելի շենքերի սերտիֆիկացման համընդհանուր համակարգի (CADA Certification) մի շարք ուղեցույց-ընթացակարգեր, որոնց առանցքում այնպիսի հիմնաքարային չափանիշներ են, ինչպիսիք են անվտանգությունը, հուսալիությունը, կայունությունը, հարմարավետությունն ու թափանցիկությունը:
Բնակչության անվտանգությունը նրանց բարեկեցության ամենակարևոր գործոններից է, որի ապահովման համար Ասոցիացիան ջենք չի խնայում նպաստելու ՀՀ-ում միջազգային լավագույն փորձի ներդրմանը: Միաժամանակ՝ ներկա ժամանակների հրամայականն է նորագույն և հուսալի ենթակառուցվածքների կիրառումը, որն իր հերթին կստեղծի կյանքի որակյալ պայմաններ և բնակիչների մոտ կառաջացնի վստահության զգացում։ Իսկ շրջակա միջավայրի խնամքը, բնակիչներին առաջարկվող լ իարժեք հանգստի և ժամանցի համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը անխուսափելիորեն իրենց դրական անդրադարձն են ունենալու բնակիչների բարեկեցության ապահովման գործում:
Հատկանշական է նաև, որ ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի և դրանց նախագծերի սերտիֆիկացման գործընթացը հնարավորություն է ընձեռում ապահովելու կառուցապատող ընկերությունների համար մրցակցային պայմաններ, ստեղծելու կառուցապատման ոլորտում գնորդների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված բարենպաստ միջավայր, նպաստելու այդ ոլորտում իրականացվող գործունեության թափանցիկության բարձրացմանը:
Կառուցապատող կազմակերպությունները ևս Ասոցիացիայի կողմից ստանում են որոշակի դասակարգում, որի գնահատումն իրականացվում է այդ կազմակերպությունների գործունեության ֆինանսական կայունության, թափանցիկության, կառուցապատման ոլորտում ունեցած փորձառության, սեփական կապիտալի չափի, դատական վարույթների առկայության կամ բացակայության հիման վրա:
Այս գործընթացում Ասոցիացիան սերտիֆիկացումն իրականացնելու է փորձառու անձնակազմի կողմից առավելագույնս թափանցիկ և մրցունակ պայմաններում՝ ապահովելու բնակիչների համար վերը նշված սկզբունքների լիարժեք կիր առումն ու շարունակական բարելավումը։
ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի և դրանց նախագծերի դասերի հակիրճ նկարագրությունները կարող եք ընթերցել ստորև, իսկ ինչպես այդ դասերին, այնպես էլ դրանց տրամադրման ընաթացակարգերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումով
CADA Platinum
Այս դասը համարվում է Ասոցիացիայի կողմից տրվող սերտիֆիկացման ամենաբարձր դասը:
ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի՝ CADA Platinum դասի նախագծերը համապատասխանում են կառուցվող շենքերի անվտանգությանը, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, հարմարավետությանը, իսկ շենքերը՝ նաև շենքի սպասարկմանն ու կառավարմանը ներկայացվող առավելագույն չափանիշներին: Այս դասի նախագծերը բավարարում են նշված չափանիշների համար սահմանված 23 պարտադիր պահանջները, ընտրովի 7 պահանջներից՝ առնվազն 4-ը, իսկ շենքերը՝ 27 պարտադիր պահանջները, ընտրովի 10 պահանջներից՝ առնվազն 5-ը:
CADA Gold
Այս դասը Ասոցիացիայի կողմից տրվող սերտիֆիկացման դասերի շրջանակներում երկրորդն է:
ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի նախագծերի՝ CADA Gold դասի սերտիֆիկատը տրվում է կառուցվող շենքերի անվտա նգությանը, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, հարմարավետությանը ներկայացվող 16 պարտադիր պահանջներին, իսկ 14 ընտրովի պահանջներից՝ 7-ին համապատասխանող նախագծերին: CADA Gold դասի շենքերի համար, ի լրումն վերոնշյալ չափանիշների, սահմանվում են նաև շենքի սպասարկմանն ու կառավարմանը ներկայացվող պահանջներ: Ըստ այդմ՝ այս դասի շենքերը պետք է համապատասխանեն 19 պարտադիր պահանջներին, իսկ ընտրովի 18 պահանջներից՝ առնվազն 9-ին:
CADA Silver
Այս դասը Ասոցիացիայի կողմից տրվող սերտիֆիկացման չորս դասերից երրորդն է:
ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի նախագծերի՝ CADA Silver դասի սերտիֆիկատը տրվում է կառուցվող շենքերի անվտանգությանը, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, հարմարավետությանը ներկայացվող 10 պարտադիր պահանջների ամբողջական իրականացման, իսկ 20 ընտրովի պահանջներից՝ առնվազն 10-ի իրականացման պարագայում: CADA Silver դասի շենքերի համար, ի լրումն վերոնշյալ չափանիշների, սահմանվում են նաև շենքի սպասարկմանն ու կառավարմանը ներկայացվող պահանջներ: Ըստ այդմ՝ այս դասի շենքերը պետք է համապատասխանեն 12 պարտադիր պահանջներին, իսկ ընտրովի 25 պահանջներից՝ առնվազն 13-ին:
CADA Basic
Այս դասի սերտիֆ իկատը տրվում է Ասոցիացիայի կողմից սահմանված սերտիֆիկացման միայն հիմնարար չափանիշներին բավարարելու պարագայում:
ՀՀ-ում կառուցվող բնակելի շենքերի՝ CADA Basic դասի նախագծերը համապատասխանում են կառուցվող շենքերի անվտանգությանը, ինժեներական կոմունալ ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, հարմարավետությանը, իսկ շենքերը՝ նաև շենքի սպասարկմանն ու կառավարմանը ներկայացվող միայն նվազագույն չափանիշներին: Այդ դասի նախագծերը բավարարում են նշված չափանիշների համար սահմանված 7 պարտադիր պահանջները, ընտրովի 23 պահանջներից՝ առնվազն 10-ը, իսկ շենքերը՝ 9 պարտադիր պահանջները, ընտրովի 28 պահանջներից՝ առնվազն 14-ը:
Կապ մեզ հետ