ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Դեռևս 2022 թվականին Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում։
Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցեց նախորդ նիստին ներկայացված առաջարկների կատարման ընթացքի մասին, ապա ակտիվ քննարկում ծավալվեց օրակարագային հաջորդ հարցի շուրջ:
Երբ փոխում ենք հողի նպատակային նշանակությունը, կադաստրային արժեքների տարբերությունը պետք է վճարել միանգամից, ինչը երբեմն մեծ ֆինանսական բեռ է առաջացնում ներդրողների համար: Այդ իսկ պատճառով էլ քննարկվեց կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետելու հնարավորությունը, ինչի ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Կապ մեզ հետ