Armenpress-ն անդրադարձել է նախօրեին Աղվերանում կայացել է ՃՇՀԱՀ- ի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն էր վերհանել ոլորտի մարտահրավերները, հիմնախնդիրները, մատնանշել զարգացման ուղիները և ստեղծել ոլորտի մասնակիցների համագործակցության բարելավման մեխանիզմներ։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում կարևորել է աշխատաժողովը, դրա շրջանակում նախատեսված հանդիպում-քննարկումները․
«Այս ամենը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնակիցներին իրականացնելու ինտերակտիվ քննարկումներ, առկա խնդիրների և դրանց համատեղ լուծումների վերաբերյալ, մեկտեղելու ջանքերը ոլորտի, հետևապես` երկրի տնտեսական զարգացման և հզորացման համար»:
Արմենպրեսի անդրադարձն ամբողջությամբ
Կապ մեզ հետ