«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը և Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia-ն այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպասի ոլորտային խնդիրների բարձրաձայնմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։
«Բանկային և կառուցապատման ոլորտներում փոխադարձ խորհրդատվությունները, ներդրումային միջավայրի համատեղ բարելավումը և գործակցության հարթակի ստեղծումը կողմերի երկխոսության կարևոր սկզբունքներն են»,-շեշտեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ հուշագիրը կնպաստի ոլորտում առաջընթացի նախադեպեր ստեղծելուն, հանդիպում-քննարկումների, դասընթացների, կոնֆերանսների, աշխատաժողովների կազմակերպմամբ նոր հաջողություններ գրանցելուն և պետական մարմիններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ որոշումներ կայացնելուն։
Կապ մեզ հետ