Հունիսի 13-ին տեղի է ունեցել «Հայաստանի բանկերի միության» և «Միջազգային ֆինանսական կորպորացիայի» (IFC Europe & Central Asia) համագործակցությամբ կազմակերպված «Կայուն հորիզոններ. ուրվագծելով Հայաստանում կանաչ կառուցապատման ներդրումների ապագան» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին բանկային և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը: Նա կարևորել է կանաչ շինարարության դերակատարությունը և վերջինիս ծավալների ավելացումը մեր երկրում՝ շեշտելով, որ բանկերի ներուժի կիրառումն այս գործընթացում մեծ է: Վերջիններս կարող են խթանել ու խրախուսել, որպեսզի կառուցապատողներն շահագրգռված լինեն կատարեն կանաչ, մաքուր և էկոլոգիապես անվտանգ կառուցապատման ծրագրեր:
Մասնագետներն իրենց ելույթներում ևս մեկ անգամ ընդգծել են, որ Հայաստանում արևային էներգիա ստեղծելու լայն հնարավորությունը էներգախնայողության ապահովման աշխատող մեխանիզմ կարող է ծառայել։
Նաև ընդգծվել է, որ, օրինակ, հարկերի օրենսդրական կարգավրոումները, արտոնությունների սահմանումը կարող է մեծապես նպաստել կանաչ կառույցների ավելացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր ունենալուն:
Կապ մեզ հետ