«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը Զարկերակ լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով բնակարանների առուվաճառքի գործարքներին, նշեց, որ երկրորդային շուկայում պասիվությո ւն է նկատվում, իսկ առաջնային շուկայում որոշակի ակտիվությունը մեծանում կամ թուլանում է՝ պայմանավորված եկամտահարկի հետվերադարձի օրենքի տարվա վերջին ավարտով.
«Օրենքի մարզեր տեղափոխվելուց հետո որոշակի պասիվացում սպասելի է, բայց Երևան քաղաքում կան դեռևս նախագծեր, որոնք 2025 թվականի հունվարից հետո կշարունակվեն. դրանք այն նախագծերն են, որոնց շինթույլտվությունները տրվել են մինչև այդ օրենքի փոփոխությունները:
Չմոռանանք, որ երևանամերձ հատվածներում են կառուցապատումներ իրականացվում, այդ տեսանկյունից առաջարկ կլինի, իհարկե, այդ նախագծերն իմ կարծիքով՝ արդեն ավելի թանկ կլինեն, քան այն նախագծերը, որոնք ծրագրի մեջ չեն ներառվում ու այդտեղ մենք գնային որոշակի տարանջատումներ կունենանք՝ նախագծեր, որոնցով կարելի է եկամտահարկը հետ ստանալ, դրանք ավելի թանկ կլինեն և նախագծերը, որոնք արդեն ծրագրից դուրս են գալու, այդտեղ մենք որոշակի գնային տարբերությունների ենք սպասում, իսկ ընդհանուր շուկան գնում է դեպի պասիվացում և՛ ծրագրի ավարտով, և՛ վարչարարության խստությամբ, և՛ գնողունակության որոշակի անկմամբ պայմանավորված»:
Թեմային ամբողջական ադրադարձը
Կապ մեզ հետ