Շինարարական բումը Երևանում, որը սկսվել է 2015-2016 թվականներից՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի մեկնարկին զուգահեռ, ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանի, աստիճանաբար թուլանալու միտում ունի։
Առաջին պատճառը եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումն է Երևանում նոր կառուցվող շենքերի համար։ Այն ծրագիրը, որը ժամանակին շինարարության ոլորտի շարժիչ ուժն է եղել, այժմ հակառակ ազդեցություն է թողնում։
«Գաղտնիք չէ, որ քաղաքաշինական ծրագրի տևողությունը 2-4 տարի է։ Կառուցապատողները գիտակցում են, որ երբ այլևս չլինի եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, նոր քաղաքաշինական ծրագրի դեպքում ինչպե՞ս են ապահովելու դրա իրացվելիությունը։ Քանի որ եկամտային հարկն այլևս չի վերադարձվելու, նորակառույց շենքերի բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մեր հարցումներն եւ ուսումնասիրությունները վկայում են, որ որպես այդպիսին, նոր ներդրումներ կատարելու պլանները կառուցապատողների շրջանում էականորեն նվազել են։ Մարդիկ այլևս նպատակահարմար և տնտեսապես գրավիչ չեն համարում տնտեսության այս ճյուղի մեջ ներդրումներ կատարելը, որը հղի է լուրջ վտանգներով»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է Գուրգեն Գրիգորյանը։
Հոդվածն ամբողջությամբ
Կապ մեզ հետ