Սեպտեմբերի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա / AAREA-ի միջև, որի համաձայն կողմերը պատրաստակամություն են ստանձնում ակտիվ համագործակցելու քաղաքաշինության, կառուցապատման, անշարժ գույքի շուկայի կանոնակարգման բնագավառներում:
Հուշագիրը նպատակաուղղված է լինելու վերոնշյալ բնագավառներում երկու կառույցների ջանքերի մեկտեղմանը, իրավական և պայմանագրային դաշտի արդյունավետության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության իրականացման ապահովմանը:
Կապ մեզ հետ