Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչն երին օրերս ընդունել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է հիմնախնդիրների լուծման նպատակով ասոցիացիայի կողմից առաջարկվող տարբերակները, որոնք քննարկվել են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ։ Նա նշել է, որ ասոցիացիան պատրաստ է կատարել ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի, ժամանակացույցի և անհրաժեշտ այլ պայմանների վերաբերյալ վերլուծություն։
Եղիազար Վարդանյանը կարևորել է դիտարկվող հարցերի վերաբերյալ կառուցապատողների մոտեցումները՝ ընդգծելով, որ նրանց առաջարկները և նախնական ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն առաջիկայում շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ խնդիրների համատեղ քննարկման ժամանակ։
Հանդիպման մասնակիցները կարևորել են շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցությունը՝ խնդիրների հավաքագրման, վերլուծության, անհրաժեշտ քայլերի մշակման և իրագործման հարցում։
Կապ մեզ հետ