Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսին՝ Armenian Real Estate Globalization Summit 2024-ին ընդառաջ ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր
Սեպտեմբերի 19-ին ստորագրվեց եռակողմ հուշագիր Armenian Real Estate Globalization Summit 2024-ի կազմակերպիչների՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի և Big Projects ընկերության միջև:
Այս նոր համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարներին հնարավորություն կընձեռի մեկտեղելու իրենց ջանքերը հայրենական անշարժ գույքի շուկան ավելի հանրայնացնելու, միջազգային հարթակներում ճանաչելի դարձնելու, տեղական և օտարերկրյա նոր գործընկերներ ներգրավելու նպատակով: Կողմերը կկարողանան համատեղ ջանքերով ներկայացնել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, առաջարկել հնարավոր լուծումներն ու ներկայացնել զարգացման տեսլականը: Այն նաև խթան կհանդիսանա ոլորտի միջազգայնացման և նոր՝ ավելի բարձր նշաձողեր սահմանելու համար՝ դիրքավորելով Հայաստանը որպես նոր հնարավորությունների վայր:
Լուսանկարները՝ Armenpress
Կապ մեզ հետ