Դեռևս 2022 թվականին Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի կազմում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Նիստի սկզբում IC Armenia-ի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրել է նախագծերի ընթացքը։
Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև թեմատիկ մի շարք հարցեր։
Քննարկված հարցերի թվում էր նաև ՍՊԸ միակ մասնակցի կողմից՝ որպես ՍՊԸ տնօրեն հանդես գալու դեպքում նոր կարգավիճակի՝ հիմնադիր-տնօրենի ինստիտուտի կիրարկման հնարավորությունը Հայաստանում։ Նիստի արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություններ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՊԵԿ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ օրակարգային հարցերի շուրջ քննարկումները շարունակելու և փոխհամաձայնեցված լուծումներ կանխորոշելու հարցերում։
Կապ մեզ հետ