Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր TOON EXPO/Տուն էքսպո 2024 ցուցահանդեսը, որի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ով ևս մեկ անգամ կարևորել է արդեն 4️-րդ անգամ կազմակերպվող էքսպո միջոցառումը, քանի որ այն լավ հնարավորություն է քաղաքաշինության ոլորտի մասնակիցների ներկայացվածության, գործարար կապերի հաստատման և զարգացման, քաղաքաշինական արտադրանքի ներկայացման համար՝ հավելելով, որ էքսպոյի 3 օրերի ընթացքում կառուցապատողների կողմից գնորդներին ներկայացվելու են աննախադեպ գրավիչ առաջարկներ՝ ընձեռելով լավագույն պայմաններ բնակարաններ ձեռք բերելու դեպքում:
Մասնավորապես՝
▫️զեղչեր՝ մինչև 10 տոկոս,
▫️նվերներ,
▫️խաղարկություններ ու վաուչերներ,
▫️քեշբեք՝ 10 տոկոս,
▫️այլ հետաքրքիր կոմերցիոն առաջարկներ:
Ասոցիացիայի նախագահն իր խոսքում անդրաեարձել է նաև հայրենական քաղաքաշինական միջավայրի էական փոփոխություններին՝ պայմանավորված կառուցապատողների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ բազմաբնակարան բնակելի համալիրների կառուցապատմամբ, որն էլ իր հերթին նպաստում է երկրի տնտեսական կյանքի ակտիվությանը:
Գուրգեն Գրիգորյանը կարևորել է նոր քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունն ու այդ գործընթացում պետություն-մասնավոր երկխոսությունը.
«Այս ուղղությամբ հարկ եմ համարումկարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, որը, այո՛, կարելի է ստացված համարել՝ պետական մարմինների գործընկերների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի համագործակցությամբ:
Կարևորում եմ հատկապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԱԺ-ի գործընկերների դերը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ունի ձևավորած բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ նշված և այլ պետական մարմինների հետ և մշտապես հանդիսանում ենք երկխոսության հարթակ՝ գործընկերային բարձր մթնոլորտում փորձելով նպաստել ոլորտի զարգացմանը և պետություն-կառուցապատողներ հարաբերություններում աջակցել արդարացի որոշումների կայացմանը»,-նշել է Ասոցիացիայի նախագահ Գուրգե ն Գրիգրոյանն ու մաղթել բարի ընթացք:
Կապ մեզ հետ