Իր տեսակով եզակի Armenian Real Estate Globalization Summit 2024-ն այլևս իրականություն է
Միջոցառման նպատակն էր համախմբել տեղական ու միջազգային ոլորտի առաջատար մասնագ ետներին, ներդրողներին և պետական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումներն ու մարտահրավերները։
Armenian Real Estate Globalization Summit 2024-ը որպես առաքելություն որդեգրել էր հայաստանյան անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ դարձնելով այն ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար:
Սամիթին մասնակցում էին հայաստանյան տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վրաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի նախագահը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի Խորհրդի նախագահը, «Home Staging» մասնագետների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահը և այլոք։
Մասնակիցների քննարկման առանցքում մի կողմից միջազգային շուկայի միտումներն ու շինարարության ոլորտի զարգացման հեռանկարներն էին, մյուս կողմից՝ հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։
Միջոցառման ավարտին Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան և Վրաստանի անշարժ գույքի ազգային ասոցիացիան կնքեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնլու անշարժ գույքի ոլորտը Հայաստանում և իրականացնելու համատեղ կրթական ծրագրեր։
Միջազգային այս միջոցառումը հնարավոր եղավ կյանքի կոչել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի ու Big Projectsի համատեղ ջանքերով՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO/Տուն էքսպո 2024-ի շրջանակում։
Կապ մեզ հետ