TOON EXPO 2024-ի շրջանակում հոկտեմբերի 25-ին անցկացվեց Armenian Real Estate Globalization Summit 2024-ը։
Համաժողովին որպես խոսնակներ ներկա էին՝
ՀՀ էկոնոﬕկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը,
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը,
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը,
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը,
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների
ասոցիացիայի նախագահ Դավիթ Աﬕրյանը,
ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի հիﬓադիր խորհրդի անդամ Ռուստամ Գրիգորյանը,
Վրաստանի առևտրաարդյունաբերական
պալատի խորհրդի նախագահ, Վրաստանի անշարժ գույքի ազգային ասոցիացիա, MLS կոﬕտեի նախագահ Մարիկա Աբուաշվիլին,
Home Staging մասնագետների եվրոպական
ասոցիացիայի փոխնախագահ Գլորիա Կռուները։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։
Համաժողովին կից ընթացավ նաև «ՀՀ ներդրումային գույքի գրավչության բարձրացման մարտահրավերները» խորագրով պանելային քննարկում, որի խոսնակներն էին՝
ՀՀ քաղա քաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը,
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, 1SQ Group ընկերության խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ, RED Invest Groupի հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը,
Վրաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի նախագահ Նատո Բոչորիշվիլին:
Պանելային քննարկման մոդերատորն էր միջազգային բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը:
Համաժողովի կազմակերպիչներն են Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան և Big Projects ընկերությունը:
Կապ մեզ հետ