«Կոնգրես» հյուրանոցում այսօր կայացավ «Կառ ուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ժողովը, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այլ գործընկեր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ասոցիացիայի ավելի քան հինգ տասնյակ անդամ ընկերությունների ղեկավարներ:
Ներկայացվեց Ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը (հաշվետվությունը հասանելի է այս հղումով, տեղի ունեցան քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվեցին պետություն-մասնավոր գործակցության խորացման ուղղությամբ պայմանավորվածություններ:
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրեց, որ հետայսու «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կունենա Խորհրդի 9-ը անդամ, որնցից 5-ը Խորհրդի հիմնադիր անդամներն են՝ Էդուարդ Մարությանը («Ռենշին» ՍՊԸ), Վահե Պետրոսյանը («Լոգիկոն Դիվելփմենթ» և «Արտքոմփանի» ՍՊԸ), Տիգրան Հարությունյանը («Միկշին» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ Գրուպ» ՓԲԸ) և Արմեն Սաքապետոյանը («1SQ»), իսկ 4-ը՝ Խորհրդի ռոտացիոն անդամներն են՝ Տիգրան Արշակյան («Արկադա Քոնսթրաքշն» ՍՊԸ համասեփականատեր, «Գրիբոյեդով պարկ», «Էմբեր», «Ուրմիա» և այլ քաղաքաշինական ծրագրերի կառուցապատող), Հարություն Պետրոսյան («Սոլար Սիթի» ՓԲԸ, «Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ համասեփականատեր, «Շիրազ», «Նանսեն» և այլ քաղաքաշինական ծրագրերի կառուցապատող), Հրաչիկ Վարդանյան (ՀԱԷԿ-ի շինարարություն ՓԲԸ համասեփականատեր, «Բրիջվյու» և այլ քաղաքաշինական ծրագրերի կառուցապատող) և Նվեր Սաֆարյան («Արթ Ռեզիդենս» ՍՊԸ համասեփականատեր, «Ղափանցյան», «Գարուն» և այլ քաղաքաշինական ծրագրերի կառուցապատող):
Կապ մեզ հետ