Ի՞նչ է անհրաժեշտ Երևանում բնակարանաշինության ոլորտում աշխուժությունը պահպանելու համար։
Մի շարք առաջարկներ ենք ներկայացրել Կառավարության ներկայացուցիչներին անշարժ գույքի շուկայում աշխուժության նոր ալիք հաղորդելուն ուղղված։ Դրանցից մեկը հնամաշ բնակարանային ֆոնդի ռենովիացիայի քաղաքականության և համապատասխան օրենսդրությանն է վերաբերում։ Մեր հայրենական քաղաքաշինական միջավայրում առկա է մոտ 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի մոտ 70-80 %-ը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, և ինչպես մարդկային կյանքը, այնպես էլ շենքն ունի իր կյանքի տևողությունը և մերօրյա շենքերի 80 %-ը, որոնք կառուցվել են ԽՍՀՄ տարիներին, կա՛մ մոտ են կյանքի տևողության ավարտի կա՛մ արդեն իսկ ժամկետնանց են։
Դա մեծ մարտահրավեր է հենց պետության համար` հաղթահարելու հնամաշ բնակարանային ֆոնդի արդիականացման խնդիրը և բնակչությանն ապահովելու կյանքի և անվտանգության համար էական նշանակություն ունեցող պայմաններով։
Մեր կողմից առաջարկվող քաղաքականությունը վերաբերում է հենց դրան․ պետություն մասնավոր երկխոսություն և բնակիչների, քաղաքացիների անվտանգային միջավայրին ուղղված բնակարանաշինությանը։
Նշված ծրագիրն այժմ ակտիվ քննարկումների փուլում է գտնվում Կառավարությունում, և Կառավարության ներկայացուցիչները շատ դրական են տրամադրված այդ ծրագրի նկատմամբ։ Սա մեկն է այն բազմաթիվ առաջարկներից, որոնք ներկայաց վել են սկսած 2021 թվականից։
Լիահույս ենք, որ մեր գաղափարները կյանքի կկոչվեն, ինչը կնպաստի բնակարանաշինության ոլորտում նոր տեմպերով աշխուժացմանը, հակառակ դեպքում ականատես կլինենք տեմպերի անկման, որը հղի է լրջագույն վտանգներով։
Այս և ոլորտին առնչվող մի շարք հարցերի Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն անդրադարձել է BanksNews.am-ի հետ հարցազրույցում
Կապ մեզ հետ